Բաշար ալ Ասադը ժամանել է Մոսկվա․ ՏԱՍՍ

Բաշար ալ Ասադը ժամանել է Մոսկվա․ ՏԱՍՍ

Բաշար ալ Ասադն իր ընտանիքի անդամների հետ ժամանել է Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Կրեմլի աղբյուրը:

Նշվում է, որ սիրիական զինված ընդդիմության առաջնորդները երաշխավորել են ռուսական ռազմաբազաների և դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը:

Աղբյուրի տվյալներով՝ ՌԴ-ն անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ի հովանու ներքո Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում