Արթուր Դավթյանը դարձել է բազմամարտի ոսկե մեդալակիր
09/12/2024 12:46
![Արթուր Դավթյանը դարձել է բազմամարտի ոսկե մեդալակիր](https://times.am/v3/wp-content/uploads/2024/12/Արթուր-Դավթյան-e1733733987894-1200x630.jpg)
Նմանատիպ
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող ելույթ են ունեցել Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոսկվայի «Դինամո»-ի համալիրում կայացած մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձել է մրցաշարի բազմամարտի ոսկե մեդալակիր: Հայաստանի երիտասարդական ընտրանու անդամ Համլետ Մանուկյանը երիտասարդների պայքարում կրկին բազմամարտում երրորդն էր:
Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությանը մասնակցել է մոտ 100 մարմնամարզիկ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում