ՄԱԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությանը
09/12/2024 14:10
Նմանատիպ
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ իշխանափոխությունից հետո Սիրիայի ժողովուրդը կայուն և խաղաղ ապագա կառուցելու պատմական հնարավորություն ունի:
«Սիրիայի ապագան պետք է որոշեն այդ երկրի բնակիչները, և իմ հատուկ բանագնացը կաշխատի նրանց հետ այդ ուղղությամբ»,– ընդգծել Է Գուտերեշը իր հրապարակված հայտարարության մեջ:
ՄԱԿ գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ զգալի աշխատանք պետք է կատարվի իշխանության նորացված ինստիտուտներին կանոնավոր քաղաքական անցում ապահովելու համար: Նա կրկին զսպվածության և բռնությունից հրաժարվելու կոչ է արել այս «զգայուն ժամանակահատվածում», ինչպես նաև պաշտպանել Սիրիայի բոլոր քաղաքացիների իրավունքները՝ առանց բացառության:
Հետևեք մեզ նաև Telegram-ում