Թրամփը նշել է, թե որ դեպքում ԱՄՆ-ն կշարունակի մնալ ՆԱՏՕ-ի կազմում․ NBC News

Թրամփը նշել է, թե որ դեպքում ԱՄՆ-ն կշարունակի մնալ ՆԱՏՕ-ի կազմում․ NBC News

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կմնա ՆԱՏՕ-ում, եթե դաշինքի մյուս անդամ պետությունները կարողանան պահպանել կազմակերպության անդամավճարների մակարդակը:

«ԱՄՆ-ն կմնա ՆԱՏՕ-ի կազմում, եթե մյուսները վճարեն հաշիվներն ամբողջովին»,- ասել Է Թրամփը՝ NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կմնա ալյանսում:

Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը, Թրամփը նշել է, որ Վաշինգտոնում իշխանափոխությունից հետո Կիևը չպետք է հույսը դնի ռազմական օգնության նույն ծավալների վրա, ինչ եղել է Ջո Բայդենի վարչակազմի օրոք։

Նա շեշտել է, որ Ուկրաինան պետք է պատրաստ լինի ԱՄՆ աջակցության կրճատմանը։

«Եթե ես կարողանամ, ապա կկարգավորեմ ռուս-ուկրաինական հակամարտությունը»,- հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում