Հնդիկ միլիարդատերերի ընդհանուր հարստությունը եռապատկվել է

Հնդիկ միլիարդատերերի ընդհանուր հարստությունը եռապատկվել է

Վերջին 10 տարում Հնդկաստանում միլիարդատերերի ընդհանուր հարստությունը եռապատկվել է։ 2024 թվականի ապրիլին ավելանալացել է 263%-ով, հասել՝ 905,6 մլրդ դոլարի։ Գրում է ՏԱՍՍ-ը՝ փոխանցելով շվեյցարական ֆինանսական հոլդինգի տվյալները։

Շվեյցարական խոշորագույն UBS Group ֆինանսական հոլդինգը հայտնել է, որ հնդիկ միլիարդատերերի թիվն այս ընթացքում աճել է ավելի քան երկու անգամ և մոտեցել 300-ի: Ներկայումս երկրում պաշտոնապես գրանցված է 108 ընտանեկան բիզնես-ձեռնարկություն ավելի քան 1 մլրդ դոլար կապիտալով։ Այս ցուցանիշով Հնդկաստանը դարձրել է աշխարհում երրորդ երկիրը։

Էներգետիկան, դեղագործությունը և անշարժ գույքի շուկան են հնդիկներին բազմամիլիոնանոց կարողություններ բերել։
Ընտանեկան ձեռնարկությունները կարևոր դեր են խաղացել Հնդկաստանի տնտեսական աճի ապահովման գործում և զգալի ազդեցություն են ունեցել երկրի տնտեսության վերափոխման վրա։

UBS-ն ընդգծել է, որ հնդիկ միլիարդատերերի թվի աճին զգալի խթան են հաղորդել ուրբանիզացիան, արդյունաբերության արտադրական հզորությունների աճը, Հնդկաստանի անցումը կանաչ էներգետիկային:

UBS-ի տվյալներով՝ առաջիկա տասնամյակում Հնդկաստանում միլիարդատերերի թվի աճը կշարունակվի այնպես, ինչպես Չինաստանում մինչեւ 2020 թվականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում