ԵՄ-ն հասանելիություն կունենա հարավամերիկյան կարևոր հանածոներին
Նմանատիպ
Եվրամիությունն իր տնտեսության պահպանման և Չինաստանի հետ մրցակցության համար կկարողանա հասանելիություն ունենալ հարավամերիկյան կենսական կարևոր ռեսուրսներին։ Այս մասին հայտնել է CNN Brasil-ը։
Հեռուստաընկերության տվյալներով՝ քանզի Եվրամիությունը առևտրային համաձայնագիր է ստորագրել Հարավային Ամերիկայի ընդհանուր շուկայի («Մերկոսուր») երկրների հետ, այս գործարքը ռազմավարական նշանակություն ունի Եվրոպայի համար։
ԵՄ-ն ձգտում է ամրապնդել իր դիրքերն այն շուկաներում, որտեղ Չինաստանն ակտիվորեն առաջ է տանում իր շահերը, այդ թվում՝ Հարավային Ամերիկայում։
Ինչպես նշել է հեռուստաալիքը՝ ԵՄ-ի հետ գործարքին ակտիվորեն աջակցել են Բրազիլիայի և Արգենտինայի նախագահները։ Պարբերականը հավելել է, որ համաձայնագրի ստորագրումն արագացրել է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները՝ առևտրային մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ այլ երկրներից ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար։
Եվրամիությունն ու «Մերկոսուր»-ն առևտրային պայմանագիր են կնքել դեկտեմբերի 6-ին՝ չնայած ԵՄ ֆերմերների բողոքներին։
Ֆերմերների և գյուղատնտեսական ասոցիացիաների կանխատեսումներով՝ համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի գնիջեցման, սակայն դա չի երաշխավորի, որ սպառողները կստանան որակյալ և իրենց համար սովորական արտադրանք: