Չինաստանը հետաքննություն է սկսել ամերիկյան հզոր տեխնոլոգիական ընկերության՝ Nvidia-ի դեմ
Նմանատիպ
Չինաստանի շուկայի կարգավորման պետական վարչությունը հակամենաշնորհային հետաքննություն է նախաձեռնել Nvidia տեխնոլոգիական կորպորացիայի դեմ։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամաբ հայտնում է չինական Xinhua գործակալությունը։
Ըստ գործակալության տվյալների՝ գերատեսչությունը հայտարարել է, որ ընկերությանը կասկածում է Չինաստանի հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու մեջ։
Առաջ անցնելով տեխնոլոգիական հսկա Microsoft-ից՝ այս տարվա հունիսի 18-ին Nvidia-ն դարձավ աշխարհի ամենաթանկ ընկերությունը։ Nvidia-ի բաժնետոմսերի արժեքն այն ժամանակ հասնում էր 135,21 դոլարի իսկ այժմ չիպերի արտադրողի շուկայական կապիտալիզացիան NASDAQ բորսայի տվյալների համաձայն՝ կազմում է 3,42 տրիլիոն դոլար:
Nvidia-ն ամերիկյան տեխնոլոգիական ընկերություն է, հիմնադրվել է 1993 թվականին, գրաֆիկական պրոցեսորների և չիպերի մշակող է: Նրա կենտրոնակայանը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարա քաղաքում։
Ընկերության մշակումները լայն տարածում են գտել արհեստական ինտելեկտի, տեսախաղերի և ավտոարդյունաբերության ոլորտներում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում