Yerevan
9
+21°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Լոռու մարզը կհարստանա Մանթաշյանական «Նուրի» հյուրանոցային համալիրով

Լոռու մարզը կհարստանա Մանթաշյանական «Նուրի» հյուրանոցային համալիրով

«Մանթաշյանց» գործարարների ակումբում մեծ իրադարձություն է, առաջին անգամ միայն ակումբական գործարարները նախաձեռնել են համատեղ բիզնես։ Այն է` Լոռվա Դեբեդ գուղում կառուցել բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր։

Տեղի ունեցավ Նոր հյուրանոցային համալիրի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա էին Մանթաշյանական բազմաթիվ գործարարներ, Ակումբի հիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանը, Լոռւ մարզպետ Արամ Ղազարյանը և այլք։

Հյուրանոցը կրելու է «Նուրի» անունը, որը հայ դիցաբանության մեջ եղել է ջուրն անձնավորող ոգի։ Հին ավանդույթի համաձայն, ամեն տարի երաշտի ժամանակ երեխաները Նուրի տիկնիկներ են պատրաստել և ծես կատարել, որպեսզի անձրև գա և ջրի չորացած դաշտերն ու այգիները։ Քանի որ Նուրին ջրի և անձրևի խորհրդանիշն է, հետևաբար նախատեսվում է դիզայներական լուծումներում այս սիմվոլիկան պահպանել։

Հյուրանոցային համալիրի կառուցումը ներդրումային ծրագիր է, որին մասնակցում են մանթաշյանական գործարարները։ Հյուրանոցը գտնվում է Երևանի և Թիֆլիսի կարել է ասել ուղիղ կենտրոնում, յուրաքանչյուրից 140 կմ հեռավորության վրա։ Այն Լոռվա մարզի ամենամեծ հյուրանոցը կլինի՝ բաղկացած 38 սենյակից, նախատեսվում է կառուցել ռեստորան, ժամանցի համար տարածքներ, սպա կենտրոն և համաժողովների սրահներ։

Մանրամասները՝ տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում