Կհատուցե՞ն Թրամփի դեմ քրեական գործ հարուցողները. NBC News

Կհատուցե՞ն Թրամփի դեմ քրեական գործ հարուցողները. NBC News

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր իշխանության գալուց հետո ընդդիմախոսների նկատմամբ հատուցում չի լինի:

«Ես անցյալ վերադառնալու հնարավորություն չեմ փնտրում։ Հատուցումը կլինի հաջողության հասնելու միջոցով»,- ասել Է Թրամփը՝ NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ հատուկ դատախազ Ջեք Սմիթը, որը վարել է իր դեմ հարուցված քրեական գործը, շատ կոռումպացված է, իսկ Կոնգրեսի հատուկ կոմիտեի անդամները, որոնք զբաղվել են Կապիտոլիումի գրոհի հետ կապված դատավարությամբ, «քաղաքական ավազակներ են» և «պետք է բանտում լինեն»:

Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյին և Արդարադատության նախարարությանը չի հանձնարարի հետապնդել նրանց, չնայած կարծում է, որ գերատեսչությունները պետք է ուսումնասիրեն իրավիճակը:

Բացի այդ, Թրամփը հաստատել է, որ կզբաղվի ապօրինի ներգաղթյալների զանգվածային արտաքսմամբ, ինչպես նաև նշել, որ մտադիր է փոփոխել Սահմանադրության 14-րդ հոդվածը, համաձայն որի, ԱՄՆ-ում ծնվածները ստանում են երկրի քաղաքացիություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում