Հատիկ առ հատիկ կներկայացնեմ պետությանը վերադարձված գույքի ցանկը․ Փաշինյան

Հատիկ առ հատիկ կներկայացնեմ պետությանը վերադարձված գույքի ցանկը․ Փաշինյան

Ապօրինի կերպով ձեռքբերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց: Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մինչեւ վերջ: Առաջիկայում #հատիկառհատիկ հեշթեգով կներկայացնեմ արդեն իսկ պետությանը վերադարձված գույքերի ցանկը՝ հատիկ առ հատիկ։ Այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը։ 

«#հատիկառհատիկ1 Դատարանի վճռով Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ օտարված հողամասը (մոտարկված գինը 46 միլիոն դրամ) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում