Ըստ շրջանառվող լուրերի՝ Boeing-ը վերսկսում է ամենավաճառվող 737 MAX-ի արտադրությունը
Նմանատիպ
Boeing -ը սկսել է նորից արտադրել ամենավաճառվող 737 MAX ինքնաթիռը։ Աշխատանքներն սկսել են անցյալ շաբաթ, ուղիղ մեկ ամիս անց գործարանի 33,000 աշխատողի յոթշաբաթյա գործադուլի ավարտից հետո։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրներին:
Ըստ Reuters-ի ունեցած տվյալնների՝ Boeing-ն այս ինքնաթիռի համար ավիաընկերություններից ունի շուրջ 4200 պատվեր։ 737 MAX արտադրական գծի վերաբացումը կարևոր նշանակություն ունի մեծ պարտքերով ծանրաբեռնված ավիարտադրողի վերականգնման համար, նա ձգտում է բավարարել ավիափոխադրումների աճող համաշխարհային պահանջարկը:
Boeing-ը հրաժարվել է մեկնաբանել արտադրության վերսկսման մասին լուրերին, սակայն աղբյուրներից մեկն ասել է, որ արտադրությունը սկսվել է ուրբաթ օրը։
ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության ղեկավար Մայքլ Ուիթաքերը Reuters-ին հայտնել է, որ Boeing-ը դեռ չի վերսկսել 737 MAX ինքնաթիռների արտադրությունը, սակայն նախատեսում է դա անել այս ամսվա վերջին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում