Կառուցապատողների հայկական ասոցիացիան ամփոփել է 2024 թվականը

Կառուցապատողների հայկական ասոցիացիան ամփոփել է 2024 թվականը

Տեղի ունեցավ «Կառուցապատողների հայկական ասոցացիա» ՀԿ-ի հաշվետու ժողովը։ Ժողովը միտված էր ներկայացնելու 2023-2024 թվականների ընթացքում կատարված աշխատանքները, ներկայացնել սկսած և ընթացիկ ծրագրերը, պետություն-մասնավոր երկխոսության հեռանկարները, ներկայացնել ոլորտային մարտահրավերները և դրանց լուծման ուղղությունները։ Ինչպես նաև ձևավորել ասոցացիայի խորհրդի նոր կազմ։

Ասոցացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տարին առանձնահատուկ էր նրանով, որ Կառավարության ներկայացուցիչների հետ համատեղ մի շարք ծրագրեր են կարողացել մեկնարկել, սակայն մի մասը մնացել է կիսատ, իսկ մյուս մասն ավարտուն տեսք է ունեցել։ Նա շեշտեց, որ ասոցացիայի համար կարևոր ձեռքբերումները շատ են եղել։

Անդրադառնալով եկամտահարկի վերադարձի օրենքի դադարով պայմանավորված գնիջեցումներին՝ Գրիգորյանն ասաց, որ իրենց պատկերացմամաբ գների էական տեղաշարժ տեղի չի ունենա։

Քաղաաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, խոսելով կատարաված աշխատանքներից, անդրադարձավ նոր ծրագրերին, հետագա համագործակցություններին, շինարարական ոլորտում արդիականացմանը, բարելավմանը՝ առանձնացնելով մի քանի կարևոր կետեր։

Մանրամասները՝ տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում