Ասադը մերժել է իշխանությունը պահելու ԱՄՆ առաջարկը. Washington Post
Նմանատիպ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ընդդիմության հետ հակամարտության սրումից մի քանի շաբաթ առաջ մերժել է Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու ԱՄՆ առաջարկը՝ այն քայլերի դիմաց, որոնք պետք է արվեին Իրանի և լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման ուղղությամբ։ Այս մասին գրում է Washington Post պարբերականը:
«Ասադը վճռականորեն մերժել է համաշխարհային տերությունների կողմից մի քանի անգամ արված առաջարկները, որոնք կարող էին օգնել նրան պահպանել իշխանությունը։ Արաբական Միացյալ Էմիրությունների միջոցով ԱՄՆ-ի կողմից անուղղակիորեն առաջարկը կարող էր վերացնել ամերիկյան կործանարար պատժամիջոցները, փոխարենը Ասադը պետք է խափաներ Լիբանանում «Հըզբոլլահ»-ի գրոհայիններին զինելու և աջակցելու Իրանի հնարավորությունը, փակելով Սիրիայի սահմանները Իրանի դեմ, քանի որ հենց Սիրիայի տարածքներով էր Իրանը զենք տեղափոխում Լիբանան»,- գրում է պարբերականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում