Իլոն Մասկին տարակուսանք են պատճառել Զելենսկու հայտարարությունները

Իլոն Մասկին տարակուսանք են պատճառել Զելենսկու հայտարարությունները

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում տարակուսանք է հայտնել Վլադիմիր Զելենսկու այն խոսքերի կապակցությամբ, որ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու հարցում ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփից ոչինչ կախված չէ:

Մաքսը արձագանքել է Զելենսկու հայտարարության հրապարակված տեսանյութին՝ օգտագործելով Էմոջի, որը պատկերում է հոնքը բարձրացրած մարդուն:

Ավելի վաղ ՈՒՆԻԱՆ գործակալությունը հայտնել էր, որ Զելենսկին հայտարարել է, որ մտադիր է զանգահարել ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին և քննարկել Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու հարցը: Նա հավելել է, որ այդ թեման Թրամփի հետ քննարկելն իմաստ չունի, քանի որ նա դեռ չի վերադարձել Սպիտակ տուն և նման հարցերի լուծումը նրանից կախված չէ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին նշել էր, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը սպառնալիք է Ռուսաստանի անվտանգության համար: Նա ընդգծել է, որ դաշինքին Կիևի անդամակցության ռիսկերը դարձել են Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկի պատճառներից մեկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում