Բաշար ալ Ասադին որևէ վտանգ չի սպառնում․ ՌԴ ԱԳՆ
11/12/2024 11:38
Նմանատիպ
Բաշար Ասադին, որին ապաստան են տրամադրել Ռուսաստանում, որևէ վռանգ չի սպառնում, ինչը ցույց է տալիս, որ Մոսկվան գործում է այնպես, ինչպես պահանջում է իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Նախագահ Ասադն այժմ Ռուսաստանում է։ Նման իրավիճակում իմ կողմից սխալ կլիներ խոսել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել և ինչպես է դա լուծվել, բայց նրան ոչ մի վտանգ չի սպառնում: Դա ցույց է տալիս, որ Ռուսաստանը գործում է այնպես, ինչպես պահանջվում է նման արտակարգ իրավիճակներում», – ասել Է Ռյաբկովը՝ NBC News-ին տված հարցազրույցում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում