Կրակոցներ՝ Երևանում. կասկածյալը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի՝ գաղութից նոր ազատված որդին է
11/12/2024 15:25
Նմանատիպ
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 11:00-ի սահմաններում, ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոցի 47/2 հասցեում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում են shamshyan.com-ից։
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից կրակված 11 պարկուճ:
Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 46-ամյա Հովհաննես Մ.-ն է, ով Հայաստանում հայտնի գործարաններից մեկի սեփականատիրոջ որդին է, և նա վերջերս է ազատվել քրեակատրողական հիմնարկից: Վերջինը, ինչպես նաև հանցագործության գործիք ատրճանակը, Էրեբունու ոստիկանները ներկայացրել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք կրակոցների հետևանքով տուժած կամ տուժածներ կան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում