Zara-ի սեփականատիրոջ շահույթը 9 ամսում հասել Է ռեկորդային ցուցանիշի, աճել է 8,5%-ով․ՏԱՍՍ

Zara-ի սեփականատիրոջ շահույթը 9 ամսում հասել Է ռեկորդային ցուցանիշի, աճել է 8,5%-ով․ՏԱՍՍ

Zara և Bershka ապրանքանիշերի սեփականատեր իսպանական Inditex հագուստի խանութների ցանցի մաքուր շահույթը ընթացիկ ֆինանսական տարվա առաջին ինն ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8,5%-ով։ 

Մաքուր շահույթն աճելով 8,5%-ով՝ հասնել է 4,449 մլրդ եվրոյի: Վաճառքները 2023 թվականի ինն ամիսների համեմատ աճել են 7,1%-ով, հասել՝ 27,422 մլրդ եվրոյի։ Այս մասին հայտնել են ընկերությունում: Այսպիսով, ըստ տեղական լրատվամիջոցների, հագուստի խանութների ցանցը շահույթի նոր ռեկորդ է սահմանել:

Inditex-ը հիմնադրել է իսպանացի Ամանսիո Օրտեգան։ Ցանցը տասնյակ երկրներում ունի մոտ 6000 խանութ: Inditex-ի առավել հայտնի ապրանքանիշերն են Zara-ն, Massimo Dutti-ն, Bershka-ն, Stradivarius-ը և Oysho-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում