Ցեղասպանության մեր տարածաշրջանում ականատես եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ, այլև բառացիորեն անցյալ տարի. Արարատ Միրզոյան

Ցեղասպանության մեր տարածաշրջանում ականատես եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ, այլև բառացիորեն անցյալ տարի. Արարատ Միրզոյան

Թվում էր, թե աշխարհին տեսանելի են ռիսկի բավարար գործոններ, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։ Ցավոք, մենք անկարող եղանք կանխել և այսօր ականատես ենք այդ անդառնալի հետևանքներին։ Սա այն օրինակներից է, երբ միջազգային կառույցների արձագանքը հավասարազոր չէր ռիսկի գործոններին և տեղում ստեղծված իրավիճակին։ Այս մասին ընդդեմ ցեղասպանության հանցագործության 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` չհիշատակելով Ադրբեջան, Թուրքիա, Լեռնային Ղարաբաղ տեղանունները։

«Ցավոք, միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել, երբ դրանք արդեն կայացած փաստեր են։ Մեր տարածաշրջանում դրա ականատեսը եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ Հայոց Ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի»,- նշեց Միրզոյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում