Երևանում ավտովթար է տեղի ունեցել N 46 ավտոբուսի մասնակցությամբ, որի վարորդը եղել է ոչ սթափ

Երևանում ավտովթար է տեղի ունեցել N 46 ավտոբուսի մասնակցությամբ, որի վարորդը եղել է ոչ սթափ

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 09:00-ի սահմաններում, Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 58-ամյա Սուրեն Մարտիրոսյանի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 46 երթուղին սպասարկող «Hyundai» ավտոբուսն ու Երևանի բնակիչ 58-ամյա Կարեն Մկրտչյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ ավտոբուսի վարորդը, որում եղել են մեծ թվով ուղևորներ, եղել է ոչ սթափ, մինչդեռ Երևանի քաղաքապետարանը անընդհատ հայտարարություններ է տարածում, թե երբ վարորդները երթուղի են դուրս գալիս, անցնում են համապատասխան ընթացակարգով, այդ թվում՝ բժիշկը հետազոտում է նրանց, ենթարկվում են սթափության փորձաքննության, մինչդեռ այսօր ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում