Զելենսկին մերժել է տոներին զինադադար հաստատելու առաջարկը

Զելենսկին մերժել է տոներին զինադադար հաստատելու առաջարկը

Վլադիմիր Զելենսկին մերժել է Սուրբ Ծննդին Ռուսաստանի հետ զինադադարի և գերիների լայնածավալ փոխանակման առաջարկը: Այս մասին հայտարարել Է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«ԵՄ-ում Հունգարիայի նախագահության ավարտին մենք նոր գործողություններ ձեռնարկեցինք հանուն խաղաղության։ Առաջարկել ենք Սուրբ Ծննդին հրադադար և գերիների լայնածավալ փոխանակում իրականացնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Ցավոք Զելենսկին մերժեց մեր առաջարկը և բացառեց նման տարբերակը։ Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք»,- գրել է նա:

Ինչպես նշել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն, Նույն առաջարկը Օրբանը հնչեցրել է այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցում:

«Հեռախոսազրույցից անմիջապես հետո ես կապի դուրս եկա Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ՝ տեղեկացնելով նրանց հեռախոսազրույցի մասին։ Դա ցույց է տալիս, որ կոմունիկացիոն ուղիները բաց են ցանկացած ուղղությամբ, և մենք կցանկանայինք դրանք բաց պահել, քանի որ դա հույս է տալիս, որ մի օր կարող են տեղի ունենալ խաղաղ բանակցություններ»,- ընդգծել Է դիվանագետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում