Ուղևորներին իջեցնում են. մանրամասներ Երևանից Նիժնի Նովգորոդ մեկնող ինքնաթիռի մասին

Ուղևորներին իջեցնում են. մանրամասներ Երևանից Նիժնի Նովգորոդ մեկնող ինքնաթիռի մասին

Երևան – Նիժնի Նովգորոդ չվերթ իրականացնող ինքնաթիռը («Շիրակ ավիա») բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։

«Այս պահին իրականացվում է օդանավից ուղևորների իջեցում, ավիաընկերությունը նոր ինքնաթիռ է պատրաստել, ավելի ուշ այն կմեկնի Նիժնի Նովգորոդ», – ասել է Աղաբեկյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանից Նիժնի Նովգորոդ չվերթ իրականացնող ինքնաթիռը շուրջ 1,5 ժամ պտտվել է Հայաստանի երկնքում։ Ինքնաթիռը խնդիր է ունեցել փքման համակարգի հետ, որը բարձրություն հավաքելու համար է։ Ինքնաթիռում եղել է 117 ուղևոր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում