Եվրոպական երեք երկիր Գերմանիային կոչ է արել 2025-ին չվճարել գազի տարանցման համար

Եվրոպական երեք երկիր Գերմանիային կոչ է արել 2025-ին չվճարել գազի տարանցման համար

Ավստրիան, Չեխիան և Սլովակիան Գերմանիային կոչ են արել 2025 թվականի հունվարի 1-ից չեղարկել գազի տարանցման վճարը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Գործակալությունը հստակեցրել է, որ փաստաթուղթն ուղարկվել է Եվրամիության երկրների կառավարություններին, իսկ վճարի չեղարկման հարցը կներկայացվի Բրյուսելում ԵՄ էներգետիկայի նախարարների քննարկմանը դեկտեմբերի 16-ին:

Հայտարարության մեջ ստորագրողները խնդրել են Գերմանիային որքան հնարավոր է շուտ ընդունել տուրքերի չեղարկման մասին փոփոխությունները հարևան պետություններ վառելիքի տարանցման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում