Տելեգրամը 2024-ին ավելի քան 15 միլլիոն խումբ և ալիք է արգելափակել․ ՏԱՍՍ

Տելեգրամը 2024-ին ավելի քան 15 միլլիոն խումբ և ալիք է արգելափակել․ ՏԱՍՍ

Telegram-ն իր կայքում բացահայտել է մեսենջերի բովանդակության մոդերացիայի տվյալները։ Դրանց համաձայն՝ 2024 թվականին արգելափակվել է գրեթե 15,4 միլիոն ալիք և խումբ։ 

Հասանելի են 2023 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 11-ի վիճակագրության տվյալները: Ամենաշատ ռեսուրսներն արգելափակվել են մարտի 23-ին՝ ավելի քան 224 հազար, սեպտեմբերի 22-ին՝ 203,6 հազար և ապրիլի 26-ին՝ 179,7 հազար:

2024 թվականին արգելափակվել են երեխաների նկատմամբ սեռական բռնություն պարունակող նյութերի հետ կապված ավելի քան 700 հազար խումբ և ալիք։ Արգելափակվել են նաև ահաբեկչական ուղղվածության գրեթե 129 հազար համայնք։

Բողոքներ կարող են թողնել նաև կողմնակի կազմակերպությունները։ Մեկ տարվա ընթացքում նրանց օգնության շնորհիվ արգելափակվել է ավելի քան 30 հազար միավոր կոնտենտ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում