Զարգացող երկրների արժույթների կտրուկ անկման պատճառ է դարձել դոլարի փոխարժեքի աճը
Նմանատիպ
Դոլարի փոխարժեքի աճը, մոլորակի տարբեր բացասական նորությունների հետ միասին, դարձել է ամենամեծ անկման պատճառը զարգացող երկրների արժույթների համար վերջին երկու տարվա ընթացքում: Այս մասին հայտնում է Financial Times-ը:
Սեպտեմբերին սկսված ամերիկյան արժույթի փոխարժեքի աճը կապված է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից լայնածավալ առևտրային մաքսատուրքերի սահմանման և ֆինանսական բարեփոխումների հույսի հետ։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր՝ Թրամփը նախատեսում է նոր սակագներ սահմանել՝ 60%-ի չափով չինական ներմուծման և 10-20 %-ի չափով՝ այլ երկրների ապրանքների համար:
Նա նաև խոստացել է, որ 2025 թվականի հունվարի 20-ին՝ նախագահի պաշտոնում աշխատանքային առաջին օրը, 25%-ի չափով մաքսատուրքեր կսահմանի անօրինական միգրացիայի եւ թմրանյութերի մաքսանենգության հետ կապվածԿանադայից և Մեքսիկայից ներմուծվող բոլոր ապրանքների համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում