Լեհաստանը կմասնակցի՞ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին
12/12/2024 19:56
Նմանատիպ
Լեհաստանի մասնակցությունը Ուկրաինայում որևէ ռազմական գործողությունների կարող են տեղի ունենալ միայն ՆԱՏՕ-ի հովանու ներքո և դաշինքի կառույցների շրջանակներում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Լեհաստանի Սեյմիխոսնակ Շիմոն Խոլովնան:
«Լեհաստանի տեսանկյունից մեր մասնակցությունը Ուկրաինայում տարբեր տեսակի ռազմական գործողություններին կարող է տեղի ունենալ միայն ՆԱՏՕ-ի հովանու ներքո և ՆԱՏՕ-ի կառույցների շրջանակներում»,- ասել է Հոլովնան:
Նրա խոսքով՝ Վարշավայում մանրամասներ չգիտեն, քանի որ քննարկումները շրջանառվում են Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Ուկրաինայի նախագահների և ամերիկյան վարչակազմի միջև:
Հետևեք մեզ նաև Telegram-ում