Մեր մարտիկները կանխեցին Թուրքիայի կողմից աջակցվող խմբավորումների առաջխաղացումը․ Քուրդ հրամանատար

Մեր մարտիկները կանխեցին Թուրքիայի կողմից աջակցվող խմբավորումների առաջխաղացումը․ Քուրդ հրամանատար

Սիրիայի դեմոկրատական ուժերի գլխավոր քուրդ հրամանատար Մազլում Քոբանին հայտնել է, որ քրդական ուժերը կարողացել են կանխել Թուրքիայի կողմից հովանավորվող խմբավորումների առաջխաղացումը դեպի Քոբանի: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

«Մեր մարտիկները Քոբանիի գյուղերում հերոսական դիմադրություն ցույց տվեցին և կանխեցին Թուրքիայի կողմից աջակցվող խմբավորումների՝ դեպի Քոբանի առաջխաղացման փորձերը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Սիրիայում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ֆոնին Թուրքիայի կողմից հովանավորվող խմբավորումները վերահսկողություն են սահմանել Սիրիայի Մանբիչ շրջանի 80 տոկոսի նկատմամբ։ Այդ տարածքները նախկինում քրդական ուժերի վերահսկողության տակ էին: Ըստ տեղեկությունների՝ հրադադարը հաստատվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում