Apple-ը 2025 թվականին iPhone 17-ը կթողարկի նոր չիպերով․ Bloomberg
Նմանատիպ
Սեփական չիպերի օգտագործումը կորպորացիային թույլ կտա ավելի բարակ սարքեր արտադրել և բարձրացնել դրանց էներգաարդյունավետությունը։
Bluetooth-ին և Wi-Fi-ին միանալու համար Ամերիկյան Apple կորպորացիան 2025 թվականից iPhone սմարթֆոններում կսկսի օգտագործել սեփական արտադրության չիպերը՝ փոխարինելով Broadcom Inc. ընկերության կողմից մատակարարվող բաղադրիչները։
Bloomberg-ին փոխանցած տեղեկություններով՝ ընկերությունը մի քանի տարի շարունակ մշակել է Proxima ծածկանունով չիպ։ Այս չիպերն, ինչպես Apple-ի մյուս չիպերը, կարտադրի կորպորացիայի գործընկեր Taiwan Semiconductor Manufacturing Co-ն։ Գործակալությունը նշում է, որ ներկա պահին Apple կորպորացիան Broadcom-ի խոշորագույն պատվիրատուների թվում է, նրան բաժին է ընկել ընկերության հասույթի մոտ 20%-ը:
Ինչպես գրում Է Bloomberg-ը, նոր չիպերը կներդրվեն Apple սմարթֆոնների հաջորդ սերնդի՝ iPhone 17-ի մեջ, որոնք կթողարկվեն 2025 թվականի աշնանը իսկ 2026 թվականին սեփական արտադրության այս մոդուլները կգործարկվեն iPad-ում և Mac-ում։ Նշվում է, որ սեփական չիպերի օգտագործումը կորպորացիային թույլ կտա ավելի բարակ սարքեր արտադրել և բարձրացնել դրանց էներգաարդյունավետությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում