Տեղական ժողովրդավարության վերացման դեմ պայքարելու ենք ամբողջ ուժով․ Վահե Դոխոյան
Նմանատիպ
Լսեցի ՏԿԵ նախարար Խուդաթյանի հայտարարությունը Վանաձորի ընտրությունների մասին։ Առնվազն տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ հստակ հարցին, թե Վանաձորում ընտրություններ լինելու են, թե ոչ, նախարարը պատասխանում է ինչ-որ անհասկանալի մտքերով, թե Վանաձորում ճգնաժամ չկա, համայնքում ավագանին նորմալ աշխատում է, մեծածավալ աշխատանքներ են արվել` հավանաբար նկատի ունենալով ասֆալտը և այլն… Այս մասին գրում է Վանաձոր համայնքի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը։
«Ճանապարհը վերանորոգելու տեսանկյունից, ինչ արել եք, լավ եք արել, մի բան էլ քիչ եք արել և պարտավոր էիք անել ավելին, իսկ վանաձորցու ձայնը ո՞վ պետք է հաշվի առնի:
Այսինքն` 5 տարվա ընթացքում, ավագանու ոչ մի ՀԵՐԹԱԿԱՆ նիստ չի՞ գումարվելու, օրենքին համաձայն ՏԻՄ մարմինները չե՞ն գործելու:
Եթե դա նորմալ է, ապա ինչո՞ւ եք կազմակերպում ընտրություններ։ Բոլոր համայնքերում նշանակեք պաշտոնակատարներ, արեք արտահերթ նիստեր և, առհասարակ, տեղական ինքնակառավարումը վերացրեք…
Ստեղծված վիճակը նշանակում է տեղական ժողովրդավարության վերացում, ինչի դեմ պայքարելու ենք ամբողջ ուժով։
Մի՛ արհամարհեք վանաձորցուն, չունեք այդ իրավունքը։ Վանաձորում իշխանություն ձևավորողը Վանաձոր համայնքի բնակիչն է, այլ տարբերակ չի կարող լինել»,-նշում է Դոխոյանը։
«Հայրենիք» խմբակցության ղեկավարի համոզմամբ՝ Վանաձորում հնարավորինս շուտ պետք է կազմակերպվեն ավագանու արտահերթ ընտրություններ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում