Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է խափանել Վրաստանի նոր նախագահի ընտրությունները

Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է խափանել Վրաստանի նոր նախագահի ընտրությունները

Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է խափանել Վրաստանի նոր նախագահի ընտրությունները, կազմակերպել խորհրդարանի շրջափակում և համաազգային գործադուլ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ին՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Վրաստանի հեռացող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, արևմտյան կուրատորների հետ համաձայնեցնելով, ծրագրում է խափանել իր իրավահաջորդի ընտրությունները, որոնք տեղի են ունենալու դեկտեմբերի 14-ին։ Նա կոչ է անելու շրջապատել խորհրդարանի շենքն ու հայտարարել համազգային գործադուլ», – նշվում է հրապարակման մեջ։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ուժայիններին սադրելու են ցուցարարների նկատմամբ կոշտ գործողությունների դիմելու, որպեսզի թույլ չտան դադարեցնել բողոքի ակցիաները:

«Խնդիրը համազգային գործադուլ կազմակերպելն է։ Նպատակ է դրվում ստիպել Իրակլի Կոբախիձեի կառավարությանը վայր դնել լիազորությունները հօգուտ «ժամանակավոր կառավարության», որի կազմում կարող են ընդգրկվել Ուկրաինայում կռվող «վրացական ազգային լեգեոնի առաջնորդները»,- պարզաբանել Է գործակալության աղբյուրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում