Պուտինի ու Փաշինյանի միջև հանդիպում նախատեսված չէ․ Պեսկով

Պուտինի ու Փաշինյանի միջև հանդիպում նախատեսված չէ․ Պեսկով

Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում նախատեսված չէ։  Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրի Պեսկովը։

«Այսօր առանձին հանդիպում ծրագրված չէ։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում աշխատանքները տարվում են երկրների վարչապետների մակարդակով»,-նշել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա, որտեղ ՀՀ վարչապետի նախագահությամբ տեղի է ունենում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում