Կպահանջի՞ Թրամփը Զելենսկու հրաժարականը․ Times

Կպահանջի՞ Թրամփը Զելենսկու հրաժարականը․ Times

Վլադիմիր Զելենսկու ազդեցությունն Ուկրաինայում կարող է ընկնել ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի քննադատությունից հետո։ Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

Ըստ հրապարակումների՝ քաղաքական շրջանակներում այս ամենը կընկալվի որպես ԱՄՆ ապագա նախագահի կողմից Զելենսկու հանդեպ դժգոհության դրսևորում, հավասարազոր հրաժարականի պահանջի։

Թրամփը Times ամսագրին տված հարցազրույցում հիմար և վտանգավոր է անվանել Զելենսկու որոշումը՝ հրթիռային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում