ԱՄՆ-ն ստիպված է հաշվի առնել Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի միջև կնքված պայմանագիրը

ԱՄՆ-ն ստիպված է հաշվի առնել Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի միջև կնքված պայմանագիրը

ԱՄՆ-ն ստիպված է հաշվի առնել Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի դեմ «բացահայտ ագրեսիայի» հետևանքները, հաշվի առնելով կնքված պայմանագիրը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

«Այժմ ԱՄՆ-ն և նրա արբանյակները ստիպված են հաշվի առնել հնարավոր կործանարար հետեւանքները, Եթե նրանք բացահայտ ագրեսիա սանձազերծեն մեր երկրների դեմ»,- ասել է նա, Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի միջև պայմանագրի վավերացմանը նվիրված միջոցառման ժամանակ:

Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան Վլադիմիր Պուտինի՝ 2024 թվականի հունիսի 18-19-ը Փհենյան կատարած այցի ընթացքում կնքել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր։

Նոյեմբերի 9-ին նոր պայմանագրի վավերացման մասին օրենքը ստորագրվել է Ռուսաստանի նախագահի կողմից, իսկ նոյեմբերի 11-ին փաստաթուղթը վավերացվել Է Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրամանագրով: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 4-ին:

Պայմանագրի չորրորդ հոդվածը ենթադրում է, որ եթե համաձայնագրի կողմերից մեկը զինված հարձակման ենթարկվի մեկ այլ պետության կամ մի քանի երկրների կողմից և հայտնվի պատերազմական իրավիճակում, ապա մյուս կողմը անհապաղ ռազմական և այլ օգնություն կցուցաբերի առկա բոլոր միջոցներով:

Բացի այդ, ութերորդ հոդվածի համաձայն, կողմերը ստեղծում են համատեղ միջոցառումներ անցկացնելու մեխանիզմներ՝ պաշտպանունակության ամրապնդման նպատակով՝ ի շահ պատերազմի կանխարգելման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման։

Հետևեք մեզ նաև Telegram-ում