Վարկերդ կփակենք՝ մանդատդ դիր․ «Հրապարակ»
14/12/2024 09:14
Նմանատիպ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հովիկ Աղազարյանի հետ կատարվածից հետո համացանցի ակտիվ օգտատերերը սկսեցին հումորներ անել, թե պատգամավորը մանդատից չի հրաժարվում՝ իր վարկերի պատճառով, որ չզրկվի աշխատավարձից, կարողանա վարկերը փակել։
Հիշեցնենք, որ Աղազարյանն անձամբ է հայտարարել, թե հիպոթեքով տուն է գնել, մի առիթով էլ կատակել է, թե պարգեւավճարն իրեն պետք է, որ 50 հազար դոլարանոց տան վարկը մարի։ Սակայն ՔՊ-ական պատգամավորներից մի քանիսը, պարզվում է՝ առաջարկել են Աղազարյանին, որ կուսակցականներով «քցվեն»` լուծեն այդ հարցը, փակեն իր վարկը, միայն թե մանդատը վայր դնի` կատարի վարչապետի խնդրանքը, իրենց ազատի նրա տեռորից: Բայց Աղազարյանը չի համաձայնել՝ ասելով, որ դա դեմ կլինի իր սկզբունքներին։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում