23-ամյա երիտասարդը իր երկու եղբայրների հետ վիճաբանել, ապա դանակահարել է 2 անչափահասների

23-ամյա երիտասարդը իր երկու եղբայրների հետ վիճաբանել, ապա դանակահարել է 2 անչափահասների

Դեկտեմբերի 8-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 21:00-ի սահմաններում Նուբարաշեն 6-րդ փողոցի 144 շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ոմն Տիգրանը իր մոտ եղած դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել նույն շենքի բնակիչներ 17-ամյա Արտյոմ Մ․-ին և 17-ամյա Դավիթ Ա․-ին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ Տիգրանը իր եղբայրներ, Երևանի բնակիչներ 22-ամյա Արայիկ Ս․-ի և 18-ամյա Գևորգ Ս․-ի հետ միասին Նուբարաշեն 6-րդ փողոցի 144 շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է հասցրել Արտյոմ Մ․-ին և Դավիթ Ա․-ին:

Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողների կողմից Տիգրան և Գևորգ Ս․-երը ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Նուբարաշենի բաժին, որտեղից էլ նախապատրաստված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Արայիկ Ս․-ին և վիճաբանության այլ մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում