ԱՄՆ հարվածային խումբը ժամանել է Մերձավոր Արևելք

ԱՄՆ հարվածային խումբը ժամանել է Մերձավոր Արևելք

ԱՄՆ հարվածային խումբը, «Հարի Թրումեն» ավիակրի գլխավորությամբ, ժամանել Է Մերձավոր Արևելք։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։

«ԱՄՆ հարվածային խումբը, որը առաջնորդում է «Հարի Թրումեն» ավիակիրը, ժամանել Է Մերձավոր Արևելքի ամերիկյան կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի»,- ասվում է հաղորդագրությունում։

Դեռևս սեպտեմբերի վերջին ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը հայտնել էր, որ ամերիկյան հարվածային խումբը «Հարի Թրումեն» ավիակրի գլխավորությամբ կմեկնի Մերձավոր Արևելք՝ նախատեսված տեղակայումն իրականացնելու համար:

Նորվեգիայի զինված ուժերի հաղորդմամբ՝ «Հարի Թրումենը» նախքան տեղակայման վայր ժամանելնը այս տարվա հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Նորվեգական ջրերում մասնակցել է համատեղ զորավարժությունների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում