Բունդեսթագն անվստահություն է հայտնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին

Բունդեսթագն անվստահություն է հայտնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին

Բունդեսթագի պատգամավորների մեծամասնությունը կողմ է արտահայտվել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին կառավարությանն անվստահությունից հայտնելուն՝ դրանով իսկ ճանապարհ բացելով փետրվարին արտահերթ ընտրությունների համար: Այդ մասին հայտարարել է Բունդեսթագի նախագահ Բերբել Բասը:

Կանցլերին դեմ է քվեարկել նիստին մասնակցած 717 պատգամավորներից 394-ը, կողմ՝ 207-ը, ձեռնպահ՝ 116-ը: Վստահություն հայտնելու կամ դրանից զրկելու համար պահանջվում էր առնվազն 367 ձայն։

Կառավարությանը վստահության քվեի բացակայության պատճառով և խորհրդարանի առաջիկա լուծարումից հետո Գերմանիայում սպասվում են արտահերթ ընտրություններ, որոնք, ենթադրաբար, կնշանակվեն 2025 թվականի փետրվարի 23-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում