Սլովակիան անհանգստացած է Ուկրաինայից զենքի ու մարդկանց խմբերի ներթափանցումից
16/12/2024 21:49
Նմանատիպ
Մեծ քանակությամբ զենք և մարդկանց տարբեր խմբեր, որոնք հնարավոր է սպառնալիք հանդիսանան Սլովակիայի անվտանգության համար, կարող են Ուկրաինայից Հանրապետություն ներթափանցել հակամարտության ավարտից հետ։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին:
«Անհրաժեշտ է բացեիբաց ասել, որ Ուկրաինայում պատերազմի ավարտից կամ դադարեցումից հետո մեզ մոտ կարող են գալ հսկայական թվով մարդիկ, հսկայական քանակությամբ զենքեր և մարդկանց տարբեր խմբեր, որոնք կձգտեն հետագայում ևս ինչ-որ կերպ ինչ-որ խմբավորումներ ստեղծել, ինչը անվտանգության ռիսկեր է պարունակում ոչ միայն Սլովակիայի, այլև այլ երկրների համար»,- նշել է Պելեգրինին:
Նա շեշտել է, որ Հանրապետությունը պետք է պատրաստ լինի տարբեր ճգնաժամային իրավիճակների, այդ թվում՝ փախստականների նոր ալիքի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում