Շվեյցարիայի խորհրդարանը Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունել
17/12/2024 13:44
Նմանատիպ
Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատը) 96 կողմ, 80 դեմ և 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր ընդունեց բանաձև, որը երկրի կառավարությանը կոչ է անում հրավիրել միջազգային խաղաղության ֆորում՝ նպաստելու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև բաց երկխոսությանը միջազգային հսկողության ներքո՝ նրանց անվտանգության և հավաքական վերադարձի իրավունքի հարցերը քննարկելու համար:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում