Եվրոպական ընկերությունները հանդես են եկել Ուկրաինայի տարածքով գազի տարանցման պահպանման օգտին
Նմանատիպ
Սլովակիայի ազգային գազային էներգահամակարգի խոշորագույն օպերատոր SPP ընկերությունը և Հունգարիայից, Ավստրիայից, Իտալիայից նրա գործընկեր ընկերությունները հանդես են եկել Ուկրաինայի տարածքով գազի տարանցման պահպանման օգտին: Այս մասին հայտնել է Bleskovky լրատվական պորտալը՝ վկայակոչելով SPP-ի գլխավոր տնօրեն Վոյտեխ Ֆերենցին։
SPP-ն, Հունգարիայի, Ավստրիայի և Իտալիայի էներգետիկ ընկերությունները հռչակագիր են պատրաստել՝ կոչ անելով ապահովել Ուկրաինայի տարածքով գազի տարանցիկ ուղիների պահպանումը, քանի որ այն շահավետ է ոչ միայն Եվրոպայում գազի սպառողների, այլև հենց Ուկրաինայի համար։ Այս մասին ասել է SPP-ի գլխավոր տնօրեն Վոյտեխ Ֆերենցը։
Նա մշակված փաստաթուղթն անվանել է «բիզնեսի ձայնի կարևոր դրսևորում, որն անմիջականորեն պատասխանատու է տարածաշրջանի էներգետիկ և տնտեսական անվտանգության համար»:
Վերջինիս կանխատեսմամբ՝ եթե արգելափակվի Ուկրաինայի տարածքով գազի տարանցիկ ուղիները, զգալի տնտեսական վնաս կհասցվի ամբողջ Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում