Գիտնականները մարդու արյան հիման վրա նյութ են մշակել՝ Մարսում շինություններ կառուցելու համար
Նմանատիպ
Գիտնականների միջազգային խումբն առաջարկել է օգտագործել մարդու արյունը, սպիտակուցը և այլ կենսաբանական հեղուկներ` շինանյութ ստեղծելու համար: Lenta.ru-ի փոխանցմամբ այս հետազոտությունը հրապարակվել է Acta Astronautica ամսագրում:
Մասնագետները մարդու արյան հիման վրա նյութ են մշակել։ Այն հնարավոր կլինի օգտագործել շինություններ կառուցելու համար։ Հետազոտողները հիշեցրել են, որ հին հռոմեական ամուր բետոններում օգտագործվել է մարդու արյուն և մեզ:
Հեղինակները նշում են, որ չնայած դա մի փոքր տարօրինակ է, բայց արյունը կարող է օգտագործվել Մարսի վրա ամուր բետոն կամ աղյուսներ ստեղծելու համար։
Մարսյան նախորդ արշավախմբերի տվյալները վերլուծելուց հետո գիտնականները հայտնաբերել են բետոնի 11 տեսակ՝ հիմնված գեոպոլիմերային և մագնեզիում-սիլիցիումի խառնուրդների վրա։ Նյութում ասվում է, որ Մարսի հողը պարունակում է համապատասխան քիմիական բաղադրություն բետոնի մի քանի տեսակների համար: Իսկ որպեսզի նյութերի ամրությունը բարձրանա, պետք է դրանց մեջ ավելացնել արյուն, մեզ, քրտինք և արցունքներ: Միևնույն ժամանակ, լուծույթ պատրաստելու համար ջուր չի պահանջվում, ինչը կարևոր է Մարսի պայմաններում:
Գիտնականներն ասում են, որ մեկ տիեզերագնացը կարող է իր արյունից բավարար քանակությամբ սպիտակուց տալ, որն անհրաժեշտ է 72 շաբաթվա ընթացքում մեկտեղանոց շինություն կառուցելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում