Որքան մարդ կզոհվի Ռուսաստանում, Չինաստանում ու Կորեայում միջուկային հարվածից. Newsweek

Որքան մարդ կզոհվի Ռուսաստանում, Չինաստանում ու Կորեայում միջուկային հարվածից. Newsweek

Ամերիկյան Newsweek պարբերականը մոդելավորել է Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Չինաստանի ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից միջուկային հարվածի հնարավոր հետևանքները: Հեղինակները ենթադրում են, որ B83 տերմոմիջուկային ավիաբոմբի ծածկույթի տարածքը կկազմի 4,1 քառակուսի կիլոմետր: Չափավոր խոցման գոտում կոչնչացվեն շենքեր և կբռնկվեն խոշոր հրդեհներ, թեթև խոցման գոտում կվնասվեն պատուհանները: Պայթյունի Էպիկենտրոնից ոչ հեռու գտնվող մարդիկ կստանան երրորդ աստիճանի այրվածքներ, որոնց հետևանքով կարող են հաշմանդամ դառնալ կամ զրկվել վերջույթներից:

Ըստ մոդելավորման, միջուկային հարվածի դեպքում Մոսկվայում կզոհվի 1,4 միլիոն մարդ, ևս 3,7 միլիոնը կստանան տարբեր աստիճանի վնասվածքներ։ Փհենյանում կզոհվի 1,3 միլիոն մարդ, իսկ 1,1 միլիոնը կվիրավորվեն։ Պեկինում կանխատեսվում է 1,5 միլիոն զոհ և 3,3 միլիոն վիրավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում