Գնահատվել է մարդկային մտքի արագությունը

Գնահատվել է մարդկային մտքի արագությունը

Քալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականներն առաջին անգամ քանակական որակավորում են տվել մարդկային մտքի արագությանը՝ սահմանելով այն վայրկյանում 10 բիթ: Այս մասին գրում է Lenta.ru-ն։

Ուսումնասիրություններ են իրականացվել կենսաբանական գիտությունների լաբորատորիայում, որի արդյունքում պարզվել է, որ զգալի անհամապատասխանություն կա ուղեղի կողմից տեղեկատվության մշակման արագության և այն տվյալների, որոնք հավաքում են մարդու զգայական համակարգերը: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս աշխատանքը հրապարակվել է Neuron ամսագրում:

Ըստ հրապարակված աշխատանքի՝ հետազոտության ընթացքում պարզվել է, որ ուղեղը ընդամենը 10 բիթ տեղեկատվություն է վայրկյանում քաղում զգայական համակարգերից եկող տրիլիոն բիթերից: Բիթը, լինելով տեղեկատվության հիմնական միավոր, թույլ է տալիս չափել տվյալների ծավալը, որոնք ուղեղը ի վիճակի է օգտագործել՝ շրջապատող աշխարհը ընկալելու և որոշումներ կայացնելու համար:

Մարդու ուղեղում կա ավելի քան 85 միլիարդ նեյրոն, որոնց մեկ երրորդը մասնակցում է բարձր մակարդակի մտածողության գործընթացներին: Չնայած մեծ քանակությամբ տեղեկատվություն փոխանցելու նրանց հնարավորություններին՝ մտածողության արագությունը սահմանափակվում է վայրկյանում 10 բիթով: Հաշվի առնելով ուղեղի բարդ նյարդային կառուցվածքը՝ նման սահմանափակումները հարցեր են առաջացնում:

Հատուկ ուշադրություն է դարձվում այն հարցին, թե ինչու է ուղեղը մշակում միայն մեկ միտք, եթե զգայական համակարգերը զուգահեռաբար շատ տվյալներ մշակելու ունակություն ունեն:
Գիտնականներն այս հատկությունը կապում են էվոլյուցիայի հետ. հին նյարդային համակարգերը հարմարեցվել են տարածության մեջ հարմարվելու համար, ինչը ձևավորել է գծային մտածողության կառուցվածք:

Ըստ ուսումնասիրության եզրակացության՝ մարդկային մտքի արագությունը զգալիորեն ցածր է, քան սպասվում էր։ Սա կասկածի տակ է դնում ուղեղի և համակարգչի միջև գերարագ ինտերֆեյսներ ստեղծելու հնարավորությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում