Apple-ն այսուհետ բաժանորդագրությամբ iPhone չի վաճառի
Նմանատիպ
Apple-ը դադարեցրել է նոր սարքերի բաժանորդագրության ծառայության մշակումը։ Այն թույլ էր տալիս օգտատերերին տարեկան նոր iPhone ստանալ: Ի սկզբանե ծառայությունը նախատեսված էր գործարկել դեռևս 2022 թվականի վերջին, սակայն նախագիծը ծրագրային դժվարությունների է հանդիպել։
Ընկերությունը սպառողների կողմից նոր iPhone գնելու ձևը փոխելու համար մշակել էր բաժանորդային մոդել:
Ըստ Bloomberg-ի՝ գաղափարն այն էր, որ նոր iPhone-ի ձեռքբերումը նման լինի հավելվածի բաժանորդագրությանը:
Ենթադրվում էր, որ սարքը միանվագ վճարելու կամ ապառիկ ձևակերպելու փոխարեն, հաճախորդները կվճարեն ամսական վճար, որը կապված է իրենց Apple հաշվի հետ, որն օգտագործում են հավելվածներ ներբեռնելու և ծառայություններին բաժանորդագրվելու համար: Դա թույլ կտար ամեն տարի, հերթական մոդելի թողարկումով հին iPhone-ը փոխել նորով։
Այսպիսով, նրանք նախատեսում էին ավելացնել շահույթը: Ենթադրվում էր, որ Apple-ի սմարթֆոնների միջին օգտագործողը սարքը փոխում է երեք տարին մեկ՝ այդ ժամանակահատվածում ընկերությանը բերելով 825 դոլար: Բաժանորդագրությամբ ծախսերը կբարձրանային մինչև 1260 դոլար։
Այնուամենայնիվ, Apple-ը չի դադարում նոր ծրագրերեր մշակել, ճիշտ է փակվել է բաժանորդագրության միջոցով iPhone-ի ձեռքբերման ծրագիրը, սակայն Apple-ը շարունակում է առաջարկել ապառիկ այլ տարբերակներ:
Դրանցից մեկն էլ iPhone Upgrade ծրագիրն է, որի միջոցով հնարավորություն կստեղծվի սարքի արժեքը բաժանել երկու տարվա՝ մեկ տարի անց նոր սմարթֆոն ձեռք բերելու հնարավորությամբ: Հասանելի է նաև Apple Card Monthly Installments-ի միջոցով վճարման տարբերակը, որտեղ գումարը բաժանվում է ամսական վճարումների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում