Քաղաքացին զոհված զինվորի ծնողից հափշտակել է խոշոր չափերի գումար՝ շիրմաքարեր պատրաստելու պատրվակով
Նմանատիպ
2024 թվականի դեկտեմբերի 7-ին Քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ն.-ն զոհված զինծառայող եղբայրների գերեզմանների շիրմաքարերը պատրաստելու պատրվակով՝ խոշոր չափերի՝ շուրջ 4 մլն 807 հզր ՀՀ դրամ է հափշտակել վերջիններիս ծնողից, իսկ հետագայում տարբեր պատրվակներով հրաժարվել է վերադարձնել գումարը:
2024 թվականի դեկտեմբերի 9-ին հսկող դատախազը Ա.Ն.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախությունը):
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ բացահայտելու, Ա.Ն.-ի կողմից այլ հանցավոր դրսևորումներ կատարված լինելու հնարավոր վարկածը ստուգելու ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում