Չինաստանում քամելեոն սմարթֆոն են ստեղծել

Չինաստանում քամելեոն սմարթֆոն են ստեղծել

Չինական Realme կորպորացիայի ստեղծել է մի սմարթֆոն, որի պատյանի գույնը կարող է փոփոխվել ջերմաստիճանով պայմանավորված։ Այս մասին հայտնում է Android Authority պարբերականը։

Ըստ պարբերականի՝ Realme 14 Pro-ի հետևի վահանակը գույնը փոխում է ցածր ջերմաստիճանի դեպքում։ Մինչև 16 աստիճան ցածր ջերմաստիճանում վահանակի գույնը փոխվում է մարգարտյա սպիտակից մինչև վառ կապույտ։ Եթե 16 աստիճանից ջերմաստիճանը բարձրանում է, վահանակը կրկին սպիտակ է դառնում։

Realme14 Pro և 14 Pro+ սարքերը ներկայացվել են Դանիայում կայացած շնորհանդեսի ժամանակ։ Այս սմարթֆոնները ստեղծվել են Valeur Designers ընկերության հետ համատեղ։

Ենթադրվում է, որ սմարթֆոնի հետևի կափարիչը կարող է փոխել գույները մոտ 12 ամսվա ընթացքում, այնուհետև կթուլանա ազդեցությունը նաև էֆֆեկտը կնվազի արևի լույսի ազդեցության տակ:

Ընկերությունում չեն բացահայտել սմարթֆոնների ճշգրիտ բնութագրերը, սակայն նշել են, որ սարքերը խոնավությունից և փոշուց պաշտպանություն կունենան IP68 և IP69 ստանդարտներով: Բացի այդ, նրանք կստեղծեն էկրաններ, որոնք զբաղեցնում են առջևի վահանակի տարածքի 93,8%-ը

Հետևեք մեզ նաև Telegram-ում