«Երեխեքին դո՞ւ ես վառել»․ ընթանում է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը

«Երեխեքին դո՞ւ ես վառել»․ ընթանում է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը

Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստի ժամանակ կողմերի հարցերին պատասխանող ամբաստանյալ Եղիշե Հակոբյանն ի պատասխան իրեն ուղղված փաստաբանի հարցին՝ հայտնեց, որ իր հետ եղել է ևս 2 զինծառայող։

Փաստաբան Նորիկյանն արձանագրեց, որ Հակոբյանը նախաքննական մարմնից թաքցրել է այդ փաստը։ Հակոբյանն էլ պարզաբանեց՝ արդարանալով․ «Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր»։

Նա նաև նշեց, որ վառարանը վառելիս ինքն էլ է այրվածքներ ստացել և չի կարողացել հասնել կացարանի այն հատվածը, որտեղ զինվորները քնած են եղել։

«Եթե այդ պահին կրակը հանգցնեիր, երեխաները սաղ կմնա՞յին։ Երեխեքին դո՞ւ ես վառել»։ Ամբաստանյալը կոնկրետ պատասխան չտվեց այս հարցին, ինչից հետո զինծառայողի ծնողը սկսեց մեղադրել նրան, թե ինքն է հրդեհել կացարանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում