Արևմուտքը հոգնել է Ուկրաինային աջակցելուց․ Լեհաստանի վարչապետ
Նմանատիպ
Արևմտյան հասարակությունը հոգնել է իրենց կառավարությունների կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունից։ Այս մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:
«Կարող եմ ասել, որ եվրոպական երկրները Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում միասնական են, իհարկե որոշ բացառություններով։ Բայց բոլորն ասում են, որ զգացվում է որոշակի դժգոհություն և ես նույնպես այնպիսի զգացողություն ունեմ Լեհաստանում, որ մարդիկ՝ հասարակ մարդիկ, ավելի ու ավելի են հոգնել այս պատերազմից»,- ասել է Տուսկը։
Ընդ որում, նա նշել է, որ Եվրամիության ոչ բոլոր երկրների ղեկավարներն են Ուկրաինային հաղթանակ մաղթում։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս պատերազմը հնարավորինս արագ ավարտվի, բայց ոչ Ուկրաինայի պարտությամբ։ Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ ԵՄ 27 առաջնորդներից 25 -ը կամ 24-ը դա շատ լավ են հասկանում», – հավելել է Տուսկը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում