Փոփոխությունը դարձել է հրամայական և միասին ենք անելու, այս անգամ սխալվելու իրավունք չունենք. Բագրատ Սրբազան

Փոփոխությունը դարձել է հրամայական և միասին ենք անելու, այս անգամ սխալվելու իրավունք չունենք. Բագրատ Սրբազան

Միանշանակ պետք է մեր ամբողջ ջանքը ներդրվի՝ հեռացնելու այս չարիքի իշխանությունը: Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Պետք է հեռացնենք, որպեսզի ճանապարհ բացենք ճշմարտության և արդարության համար։

Դա ոչ թե պարզապես որևէ մեկի ցանկությունն ու ձգտումն է, այլ ուղղակի հանրային պահանջ, անհրաժեշտություն, նաև մեր այս ամբողջ պայքարի տրամաբանական ավարտը՝ ճշմարտության և արդարության հաղթանակը։ Փոփոխությունը դարձել է հրամայական և միասին ենք անելու, այս անգամ սխալվելու իրավունք չունենք։ Հետևաբար զորացեք Տիրոջով, վերցրեք սպառազինությունը, Աստծո սպառազինությունը»,-ասաց Սրբազանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում