Թրամփը կշարունակի ռազմական օգնությունն Ուկրաինային․ Financial Times

Թրամփը կշարունակի ռազմական օգնությունն Ուկրաինային․ Financial Times

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը եվրոպացի պաշտոնյաներին հայտարարել է, որ մտադիր են շարունակել ռազմական օգնությունն Ուկրաինային՝ միևնույն ժամանակ ձգտելով հասնել հակամարտության ավարտին։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«ԱՄՆ ընտրված նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականներն այս ամիս եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ զրույցներում հայտնել են, որ Թրամփը մտադիր է իր երդմնակալությունից հետո շարունակել ԱՄՆ-ի ռազմական մատակարարումները Կիևին»,- ասվում է հրապարակման մեջ։

Այնուամենայնիվ, Թրամփը, ըստ ԶԼՄ-ների, շարունակում է համարել, որ Ուկրաինան երբեք չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ, և ցանկանում է հասնել հակամարտության անհապաղ ավարտին: Սակայն այժմ նա կարծում է, որ հնարավոր հրադադարից հետո Կիևին զենքի մատակարարման շարունակումը կարող է ապահովել նրան հասնելու խաղաղության ուժի դիրքերից։

Ավելի վաղ Թրամփը խոստացել էր, որ կկարողանա բանակցությունների միջոցով հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը: Նա բազմիցս հայտարարել է, որ կփորձի մեկ օրում լուծել այդ հարցը ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում