Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում գտնվում է լիակատար մեկուսացման մեջ
Նմանատիպ
Ռուբեն Վարդանյանը վերջին կես տարում անսահման թվով նամակներ է ուղարկել, բայց ոչ մեկը չի հասել հասցեատիրոջը: Այս մասին RTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը։
Նա նշել է, որ իրենց ընտանիքի վարձած փաստաբանները չեն կարողանում տեսակցել Ադրբեջանում ավելի քան մեկ տարի կալանքի տակ գտնվող հոր հետ, թույլ չեն տալիս, որ նրան այցելեն նաև անկախ բժիշկները։
«Հացադուլից հետո միայն պետական հիվանդանոցի բժիշկներն են զննել նրան։ Նամակ հնարավոր է ուղարկել միայն Կարմիր խաչի միջոցով, որը շատ կոշտ կանոնակարգ ունի` առավելագույնը 4 էջ։ հոր շահերի միակ ներկայացուցիչները, որոնք հասանելի են նրան, ադրբեջանցի տեղացի իրավաբաններն են։ Մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել ոչ միայն տեսնել հորս, այլ նույնիսկ կապ հաստատել նրա հետ։ Այսինքն՝ սա տեղեկատվական ամբողջական վակուում է և լիակատար մեկուսացում»,- նշել է Դավիթ Վարդանյանը։
Ընտանիքը երախտապարտ է տեղի փաստաբանին, որը վտանգում է իր կյանքը։ Շնորհակալ են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը հույս է հայտնել, որ Ադրբեջանը մարդասիրություն կդրսևորի Լեռնային Ղարաբաղի նախկին իշխանությունների նկատմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում